Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) հրապարակած տվյալներով 2022 թվականի հոկտեմբերին դեպի Վրաստան տրանսֆերտների հոսքի ծավալը եղել է 502 միլիոն դոլար։
ԱԲ-ի վիճակագրության համաձայն՝ նախորդ տարվա համեմատ դրամական փոխանցումներն աճել են 143 %-ով։
Հոկտեմբերին դեպի Վրաստան ամենաշատ գումար է փոխանցվել Ռուսաստանի Դաշնությունից՝ 299,28 միլիոն դոլար, աճը` 726 %, Իտալիայից՝ 35,72 միլիոն դոլար, աճը՝ 8 %, ԱՄՆ-ից՝ 29,98 միլիոն դոլար, աճը՝ 26 %, Հունաստանից՝ 19,13 միլիոն դոլար, նվազում՝ 0,27 %, Իսրայելից՝ 16,43 միլիոն դոլար, աճը՝ 8 %, Ղրղզստանից՝ 16,21 միլիոն դոլար, աճը՝ 164 %, Գերմանիայից՝ 15,44 միլիոն դոլար, աճը՝ 42 %, Թուրքիայից՝ 8,90 միլիոն դոլար, աճը՝ 4 %, Ղազախստանից՝ 8,32 միլիոն դոլար, աճը՝ 13 % եւ Հայաստանից՝ 4,97 միլիոն դոլար, աճը՝ 346 %:
Ընդհանուր առմամբ, 2022-ի 10 ամսում տրանսֆերտների տեսքով Վրաստան է փոխանցվել 3,3 միլիարդ դոլար: