ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել է, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված շուրջ 51 հազար գործազուրկների մեջ կանանց թիվը բավականին մեծ է` շուրջ 64 տոկոս։
Ըստ նրա` Կառավարության համար կարեւոր է, որ հնարավոր բոլոր միջավայրերը ստեղծեն կանանց տնտեսական զարգացումն ապահովելու համար, քանի որ մարդկային կապիտալը Հայաստանի նման փոքր երկրի համար հույժ կարեւոր է։
«Նախարարության գենդերային ռազմավարության ծրագրային դրույթների առաջնահերթությունների մեջ երրորդը կանանց սոցիալ–տնտեսական զորեղացման ապահովումն է, բոլոր ծրագրերում հավասար հնարավորությունների ապահովումը»,– նշել է Մկրտչյանը։
Նախարարը նշել է` այժմ գործարկել են «Կանանց տնտեսական զորեղացման աքսելերատոր» ծրագիրը, որը կանանց բիզնես հմտություններն է զարգացնում, աջակցում փոքր եւ միջին բիզնեսին։