«Ճարտարապետություն» հասկացության մեջ գլխավորը քաղաքաշինությունն է։ Երեւանն այս առումով քաղաքաշինական հայտնություն է, որովհետեւ 20-րդ դարի առաջին մայրաքաղաքն էր, որ ամբողջությամբ վերակառուցվեց։ Թամանյանը դրա գլխավոր դերակատարը եղավ՝ անկախ այն փաստից, թե այսօր, ցավոք, ինչ է մնացել նրա գաղափարներից եւ թողած ժառանգությունից։