Ամերիկյան կաբելային մարզական ESPN հեռուստաընկերությունը ներկայացրել է նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկող աշխարհի առաջնության լավագույն 50 ֆուտբոլիստների ցանկն ընթացիկ ակումբային մրցաշրջանում ցուցադրած խաղի հիման վրա։
Ցանկի առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ փարիզյան ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Քիլիան Մբապեն։
- Քիլիան Մբապե՝ Ֆրանսիա, ՊՍԺ
- Քարիմ Բենզեմա՝ Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»
- Քեւին Դե Բրույնե՝ Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»
- Լիոնել Մեսսի՝ Արգենտինա, ՊՍԺ
- Ռոբերտ Լեւանդովսկի՝ Լեհաստան, «Բարսելոնա»
- Նեյմար՝ Բրազիլիա, ՊՍԺ
- Լուկա Մոդրիչ՝ Խորվաթիա, «Ռեալ Մադրիդ»
- Վինիսիուս Ժունիոր՝ Բրազիլիա, «Ռեալ Մադրիդ»
- Տիբո Կուրտուա՝ Բելգիա, «Ռեալ Մադրիդ»
- Սադիո Մանե՝ Սենեգալ, «Բավարիա»
- Հարրի Քեյն՝ Անգլիա, «Տոտենհեմ»
- Վիրջիլ վան Դեյկ՝ Նիդեռլանդներ, «Լիվերպուլ»
- Սոն Հյուն Մինգ՝ Հարավային Կորեա, «Տոտենհեմ»
- Ֆեդերիկո Վալվերդե՝ Ուրուգվայ, «Ռեալ»
- Յոզուա Քիմիխ՝ Գերմանիա, «Բավարիա»
- Բերնարդո Սիլվա՝ Պորտուգալիա, «Մանչեսթեր Սիթի»
- Ժոաու Կանսելու՝ Պորտուգալիա, «Մանչեսթեր Սիթի»
- Ֆիլիպ Ֆոդեն՝ Անգլիա, «Մանչեսթեր Սիթի»
- Պեդրի՝ Իսպանիա, «Բարսելոնա»
- Կրիշտիանու Ռոնալդու՝ Պորտուգալիա, «Մանչեսթեր Յունայթեդ»
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը կցուցադրվեն Առաջին ալիքով
«Առաջին ալիքից» հայտնել են, որ Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը անցկացվելիք հանդիպումները կլինեն Հայաստանում առաջնության պաշտոնական հեռարձակող «Առաջինի ալիքի» (Հ1) ուղիղ եթերում, զուգահեռ ընթացող հանդիպումները կհեռարձակվեն «Լրատվական ալիքով»:
Հանդիպումները մեկնաբանելու են Էդուարդ Քալանթարյանը, Արմեն Գարամյանը, Ռոբերտ Գասպարյանը եւ Արման Աբելյանը: «Առաջին ալիքի» տաղավարում հայկական ֆուտբոլային աշխարհի մասնագետները կվերլուծեն նախորդ օրվա հանդիպումները, կխոսեն տվյալ օրվա դիմակայությունների մասին: