Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը, հիմք ընդունելով ԵԽԽՎ-ի՝ հոկտեմբերին ընդունած բանաձեւը, Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը դատապարտող բանաձեւ է ընդունել. ՌԴ գործող վարչակարգը հայտարարվել է ահաբեկչական։
Բանաձեւին կողմ է քվեարկել խորհրդարանի ստորին պալատի 129 պատգամավոր։ Քվեարկությանը մասնակցած 156 պատգամավորից դեմ է քվեարկել «Ազատություն եւ ուղիղ դեմոկրատիա» կուսակցությունը ներկայացնող 14 պատգամավոր։
Չեխ պատգամավորներն արձանագրել են, որ ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռուսական զինուժի հարձակումները համապատասխանում են ահաբեկչական մեթոդներին, երբ քաղաքական նպատակներին հասնելու համար կիրառվում են ահաբեկման գործողություններ։
Ընդգծվել է, որ ռուսական հրթիռային հարվածների հետեւանքով Ուկրաինայում էլեկտրամատակարարման, ջեռուցման եւ ջրամատակարարման համակարգերում առաջացած խափանումները ռիսկեր են ստեղծել խաղաղ բնակչության համար: Միջուկային «կեղտոտ ռումբի» մասին Մոսկվայից Կիեւին վերագրված մեղադրանքներն ու միջուկային զենք կիրառելու Մոսկվայի սպառնալիքները կարող են հանգեցնել Եվրոպայում հակամարտության սրացմանը եւ չափազանց վտանգավոր են։
Չեխ պատգամավորները հայտարարել են, որ չեն ընդունում ՌԴ-ին ուկրաինական տարածքների բռնակցումը «օրինականացնող» հանրաքվեների արդյունքները։
Ավելի վաղ համանման բանաձեւեր են ընդունել նաեւ Լեհաստանի Սենատը եւ Լիտվայի Սեյմը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը