ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը Կառավարության որոշմամբ մինչեւ 2024-ի հունվարի 1-ը կդադարեցվի։
Կենսաչափական անձնագրեր չեն տրամադրի մինչեւ ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալու ՀՀ Կառավարության 1998 թվականի որոշմամբ նախատեսված անձնագիրը մինչեւ նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։
Ըստ գործող օրենսդրության` հին նմուշի անձնագրերի թողարկումը 2023-ի հունվարի 1-ից կդադարեցվի։ Առաջարկվել է այդ ժամկետը երկարացնել մինչեւ 2023-ի դեկտեմբերի 31-ը, երբ կհայտնվեն նոր տեսակի կենսաչափական անձնագրեր։