Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ կնքված Սեւծովյան պարենային միջանցքի շուրջ համաձայնագիրը երկարաձգվել է եւս 120 օրով։
«Նախորդ չորս ամիսներին այս միջանցքով փոխադրվել է ավելի քան 11 միլիոն տոննա հացահատիկ։ Անհերքելի է, որ համաձայնագիրն էական դեր ունի համաշխարհային պարենի մատակարարման եւ անվտանգության տեսանկյունից»,- նշել է Թուրքիայի նախագահը։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ պարենային միջանցքի աշխատանքների երկարաձգման հարցում անհրաժեշտ կամք դրսեւորելու համար, փոխանցում է Milliyet պարբերականը։