Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Թբիլիսիում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։
Հանդիպման ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի առաջարկած «Հարավային Կովկասում խաղաղ հարեւանության նախաձեռնություն» հարթակը կարող է ամուր հիմք դառնալ կողմերի` փոխադարձ վստահությունը միմյանց հանդեպ վերականգնելու համար։
Կողմերն անդրադարձել են Վրաստանի եւ Հայաստանի միջեւ բարիդրացիական հարաբերություններին եւ հետագա համագործակցության հեռանկարներին։ Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցության հարցեր։
Կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ այլ պաշտանատար անձինք։