ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության եւ կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Ավելի վաղ գեներալ-մայոր Դանիել Լասիկային ընդունել է նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։