ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ենթադրյալ շրջանակային փաստաթուղթը պարունակում է ընդհանուր սկզբունքներ, որոնց վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները։
«Այն ընդգրկում է տարածքային ամբողջականության ճանաչում այն ձեւաչափով, որով երկու երկրները ճանաչել են իրենց անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը Ալմա–Աթայի հռչակագրի հիման վրա»,– հայտարարել է նա։ Փոխնախարարը վստահեցրել է, որ Հայաստանը երբեւէ չի կապել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախի ճակատագրի հետ։
Փոխարտգործնախարարը շետել է, որ չկան ռուսական, ֆրանսիական, եվրոպական կամ ամերիկյան տարբերակներ, կան բացառապես հայկական եւ ադրբեջանական տարբերակներ։ Բանակցություններն ընթանում են երկու երկրների մոտեցումներով։
«Բանակցային գործընթացն այժմ ընթանում է տարբեր ուղղություններով՝ խաղաղության պայմանագիր, սահմանազատում եւ սահմանագծում, հաղորդակցությունների ապաշրջափակում, մարդու իրավունքների եւ անվտանգության ապահովում»,– նշել է Հովհաննիսյանը։ Փոխարտգործնախարարը հայտարարել է նաեւ, որ Պրահայում հոկտեմբերի սկզբին հաջողվել է համաձայնության հասնել բանակցությունները շարունակելու հարցում: