Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է շարունակելու միջնորդական դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանը խաղաղության եւ համագործակցության օրինակ դառնա»։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ կողմերը նշել են, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ անլուծելի խնդիրներ չկան եւ չեն կարող լինել:
«Մեր խորհրդարանների Արտաքին գործերի հանձնաժողովները ստորագրել են համագործակցության հուշագիր, նախատեսվում է նման հուշագիր կնքել նաեւ մշակույթի հանձնաժողովների միջեւ: Կարեւոր է, որ խորհրդարանների ինստիտուցիոնալ խմբերի միջեւ հարաբերություններն ամրապնդվեն, սա կլինի միասնական նիստերի թե միջոցառումների անցկացման ձեւաչափով»,- շեշտել է Պապուաշվիլին:
Նախօրեին գործընկերները մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած միջոցառմանը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: