Ըստ ամերիկյան CNN-ի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նոյեմբերի 17-ին որոշել է հեռանալ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդի պաշտոնից: 82-ամյա Փելուսին այդ որոշումն ընդունել է, երբ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո դեմոկրատները կորցրել են մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում:
Միաժամանակ Փելոսին թոշակի չի անցնում։ Նա մտադիր է շարունակել աշխատանքը Կոնգրեսում՝ օգնելու իր իրավահաջորդին։ Նա հայտարարել է, որ չի ցանկանում վերընտրվել՝ երիտասարդների համար ճանապարհ բացելու նպատակով եւ հավելել է, որ կմնա պալատի սովորական անդամ։
Փելոսին , որը Դեմոկրատական խմբակցության առաջնորդն է 2003-ից, Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը զբաղեցրած առաջին եւ մինչ այժմ միակ կինն է։ Փելոսին խոսնակ է եղել 2007-2011-ը, այնուհետեւ 2019-ի հունվարից մինչ 2022-ի նոյեմբերի 17-ը։
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի դեմոկրատների առաջնորդի պաշտոնը հավանաբար կստանձնի Նյու Յորքից Հակիմ Ջեֆրիսին Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների ներկայիս առաջնորդ 83-ամյա Սթենի Հոյերը եւս հայտարարել է, որ կլքի պաշտոնը եւ կպաշտպանի Ջեֆրֆիսի թեկնածությունը։
Նոյեմբերի 16-ին հանրապետականները պաշտպանել են խոսնակի պաշտոնում Քեւին Մաքքարթիի թեկնածությունը։ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդների անունները պարզ կդառնան նոյեմբերի 30-ին: