Ըստ ամերիկյան Politico-ի՝ Եվրամիությունը 68 մլրդ եվրոյի ռուսական ակտիվներ է սառեցրել։
Պարբերականի տվյալներով՝ 50 միլիարդը սառեցվել է Բելգիայում, 5,5 միլիարդը` Լյուքսեմբուրգում։ Ընդ որում՝ ակտիվների մեծ մասը Բելգիայում է։
Սակայն Եվրամիությունում հայտնի չէ՝ սառեցված ակտիվների ցուցանիշում որքան է կազմում ՌԴ ազգային պահուստների մասնաբաժինը: Փաստաթղթում դրանք գնահատվում են մոտ 33,8 միլիարդ եվրո։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպայում ռուսական ակտիվների սառեցումը «գողություն» է, եւ այդ երեւույթը նոր բան չէ։ ՌԴ-ում նշում են, որ ԵՄ-ն կենտրոնացել է ոչ միայն ֆիզիկական անձանց, այլեւ Ռուսաստանի պետական ակտիվների վրա։