ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանը նոյեմբերի 18-ին հերթական սուտ տեղեկությունն է տարածել։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունում շեշտել են, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 18-ին՝ 12:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: