Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է «Իսրայելում Ադրբեջանի դեսպանություն ստեղծելու մասին» օրենքի նախագիծը։ Դիվանագիտական ներկայացուցչությունը կբացվի Թել Ավիվում։ Այս որոշումը երկար տարիներ հետաձգվում էր: Հետաձգման պատճառներից մեկն էլ իրանական գործոնն էր:
Խորհրդարանը հավանություն է տվել ներկայացուցչությունների բացմանը նաեւ Ալբանիայում, Քենիայում եւ Պաղեստինում։