Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը թվիթերյան իր գրառման մեջ նշել է, որ Վրաստանին պատրաստում են Եվրամիությանն անդամակցելու համար։
Եվրահանձնակատարը նշել է, որ ԵՄ-ում տեսնում են, որ Վրաստանի քաղաքացիների զգալի մասը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։
«Տեսնում ենք, որ Վրաստանի մեծամասնությունը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։ Սա շատ ուժեղ մանդատ է ոչ միայն կառավարության, այլ նաեւ ողջ երկրի քաղաքական վերնախավի եւ բոլոր նրանց համար, ովքեր ակտիվորեն աշխատում են այս ուղղությամբ։ Մենք Վրաստանին պատրաստում ենք Եվրամիությանն անդամակցելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։