Թալինը տեղակայված է Արտենի լեռան մոտ՝ Արագած լեռնազանգվածի հարավային փեշերին՝ ծովի մակարդակից 1585 մ բարձրության վրա: Մարզի ամենահին բնակավայրն է։ Հայտնաբերված գտածոները թվագրվում են Ք. ա. 2-րդ հազարամյակին:
Թալինի բնակչության մի մասի նախնիները 1829 թվականից այստեղ են գաղթել Արեւմտյան Հայաստանից, հիմնականում Մուշի, Սասունի, Ալաշկերտի գավառներից։
1964-ից Թալինը դարձել է քաղաքատիպ ավան, 1995-իhttps://hy.wikipedia.org/wiki/1995 վարչատարածքային ռեֆորմից հետո՝ քաղաք։
Թալինի տարածքը հարուստ է պատմական հուշարձաններով. 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եւ 5-րդ դարի Սուրբ Կաթողիկե եկեղեցիները կառուցել են Կամսարական իշխանները: Կաթողիկե եկեղեցին վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի հայկական եկեղեցական ճարտարապետության վառ օրինակ է:
Քաղաքի մշակույթի տանը գործում են երգի, պարի խմբեր, հանրային գրադարան, երաժշտական դպրոց, երկրագիտական թանգարան։
Բնակիչները զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ եւ մեղվաբուծությամբ: Համախառն արտադրանքի մեծ մասը տալիս է գյուղատնտեսությունը: Հիմնականում զարգացած է անասնապահությունը։
Թալինում 2017 թվականին բացվել է Հայաստանի ամենամեծ՝ «Թալին 1» արեւային կայանը: