• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Երբ գնորդը հույսը դնում է մսավաճառի բարեխղճության վրա

Հասմիկ Բալեյան 12:30 | 21.11.2022
Հասմիկ Բալեյան 12:30 | 21.11.2022

2020 թվականի հուլիսի 1-ից հանրապետությունում սպառման ենթակա թարմ միս-մսեղիքը պետք է ունենա սպանդանոցային ծագում: Դա նշանակում է՝ վաճառակետերում մսեղիքը պետք է վաճառվի Ձեւ 5 անասնաբուժական վկայականով, որում նշվում է, թե կենդանին որ մարզում է պահվել, եւ որ կազմակերպությունում է եղել սպանդը:

Համաձայն «Անասնաբուժության մասին» օրենքի՝ թռչունները եւս (հավ, հնդկահավ, լոր, սագ, բադ և այլն), որոնք պահվում են կենդանական ծագման հումքի եւ մթերքի ստացման նպատակով, պետք է մորթվեն սպանդանոցներում։ Այժմ Հայաստանում կա 97 սպանդանոց, որից 7-ը մայրաքաղաքում է, 90-ը՝ ՀՀ մարզերում։

Կան դեպքեր, երբ մսի վաճառակետերում մեկ փաստաթղթով մի քանի կենդանու վաճառք են անում: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2022 թվականի օգոստոսի 10-ից մեկնարկել է եւ մինչև տարեվերջ կշարունակի խստացված անասնահամաճարակային մշտադիտարկումը կենդանիների մորթից գոյացած մթերքի սպանդանոցային ծագումը ստուգելու նպատակով: Խախտումները քիչ չեն։

check meatՕգոստոսին տեսչական մարմնի եւ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության ընթացքում կանգնեցվել ու ստուգվել է մոտ 4500 մեքենա, եւ այդ ընթացքում կազմվել է 42 արձանագրություն, կասեցվել է 11700 կգ մսեղիքի մուտքն իրացման ցանցեր: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ոստիկանության հետ շարունակում է կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու փողոցում մսի վաճառքի դեպքերը։

Georgi AvetisyanՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ սեպտեմբեր-հոկտեմբերին հանրապետության ամբողջ տարածքում գործող միս-մսեղիքի իրացման ցանցում մշտադիտարկումների ընթացքում տեսուչներն այցելել են 636 կազմակերպություն, կազմվել է 101 արձանագրություն։ Ընդհանուր առմամբ օգոստոսին, սեպտեմբերին, հոկտեմբերին կասեցվել է մոտ 14 500 կգ մսի վաճառքը։

«Տեսչական մարմինը՝ որպես անասնաբուժության ոլորտի պետական լիազոր մարմին, իր լիազորությունների շրջանակում անցկացնում է ստուգումներ նաեւ սպանդանոցներում, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ»,- ասում է Գեորգի Ավետիսյանը։

Օրենսդրության պահանջների խախտմամբ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելու (մշակելու), իրացնելու, վաճառելու, մատակարարելու կամ ներմուծելու համար պատասխանատվություն է սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 112.8-րդ հոդվածով եւ տուգանք է նշանակված ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

meat checkՍԱՏՄ ղեկավարն ասում է՝ ոչ սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանիների սպանդից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք իրացնելու դեպքերն առավելապես արձանագրվում են մարզերում՝ պայմանավորված սպանդանոցների ոչ համաչափ տեղաբաշխվածությամբ:

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի բնակիչ Էմմա Հովսեփյանը սովորաբար միս է գնում իրենց բնակավայրում մսի վաճառակետից։ Էմման գիտի Ձեւ 5 անասնաբուժական վկայականի մասին, բայց ոչ մի անգամ վաճառակետի աշխատակցից չի պահանջել ցույց տալ վկայականը։

«Միշտ այդ վաճառակետից եմ միս գնում, վստահում եմ վաճառողին։ Մեր գնած միսը միշտ որակյալ է եղել, ուստի վկայականը ստուգելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Վաճառողը բարեխիղճ է»,- ասում է Էմման։

Ոսկեվազի մսի վաճառակետի աշխատակիցը եւս ասում է՝ գնորդները Ձեւ 5 անասնաբուժական վկայականը չեն պահանջում, այդուամենայնիվ, իրենք աշխատում են օրենքով, վկայականներ ունենում են։

Երեւանի բնակիչ Ամալյան էլ ասում է՝ միս է գնում սուպերմարկետներից եւ երբեւէ Ձեւ 5 անասնաբուժական վկայականը չի պահանջել, քանի որ հասկանում է՝ անգամ մսավաճառները կարող են այդ վկայականն ուղղակի գնել սպանդանոցից՝ կենդանուն սպանդանոցում չմորթելով։

«Տեսականորեն հնարավոր է, չէ՞, որ վաճառողը մի վկայականով մի քանի կենդանու միս վաճառի, եւ եթե անգամ վկայականը ցույց տա, գնորդը գլխի չընկնի, որ վաճառողը խորամանկում է։ Այնպես որ, ես վկայականը չեմ էլ պահանջում։ Կարծում եմ՝ այս պարագայում իրավիճակը վերահսկել կարող են միայն պատկան մարմինների աշխատակիցները։ Այնպես որ, հույսս դնում եմ մսավաճառի բարեխղճության եւ ՍԱՏՄ-ի աշխատակիցների վրա, որոնք ստուգումներ պիտի անցկացնեն»,- ասում է Ամալյան։

ՍԱՏՄ-ն այս խնդիրը կարգավորելու համար հաճախակի է ստուգումներ անցկացնելու, որպեսզի միս վաճառողները խուսափեն կեղծումներ անելուց։ Առայժմ այս մեթոդն է կիրառվելու, մինչեւ վերահսկողության նոր գործիքներ ստեղծվեն։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չերեւան։ Թալին
հաջորդը
Կրակել են արեւելյան սահմանի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն