Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը մեղադրել է իբրեւ արտաքին քաղաքականության գործիք օգտագործելու համար եւ հայտարարել, որ Թունիսում ընդունվելիք փաստաթղթերը քաղաքականապես կողմնակալ կընկալվեն:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Թունիսում ընթացող գագաթնաժողովի շրջանակում անցկացված նախարարական հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները կազմակերպության անդամների հակաադրբեջանական դիրքորոշման վերաբերյալ Բաքուն «սադրիչ» է որակել:
Անդրադառնալով ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ բանաձեւի նախագծին՝ նախարար Միրզոյանը ֆրանսախոս տիրույթում կարեւորել էր, որ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրներն ու կառավարությունները համերաշխություն են հայտնել Հայաստանին՝ իրենցը դարձնելով այն հիմնական խնդիրները, որոնք պայմանավորում են կողմերի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորումը։
Միրզոյանը շեշտել էր, որ այդ հայտարարության՝ Հայաստանին վերաբերող պարբերությունները շատ հավասարակշռված են եւ փոխզիջումների արդյունք են, որոնց ուղղությամբ Հայաստանը ջանքեր է գործադրել։
Ըստ Ադրբեջանի՝ փաստաթղթի վերջնական տարբերակը պարունակում է որոշակի տարրեր, որոնք, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, «կազմակերպության մանդատի իրավասության տակ չեն», եւ որը իբր «Հայաստանը կարող է օգտագործել քաղաքական քարոզչության դիմելու համար», կրկին մեղադրել Ֆրանսիային փաստաթղթի համակարգման գործընթացում իբր «քաղաքական ճնշում գործադրելու համար»: