Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանի ազատ ոճային ըմբիշները մասնակցել են Նյու Յորքում անցկացված Բիլլ Ֆարելի հուշամրցաշարին:
74 կգ քաշային կարգում հուշամրցաշարին մասնակցած Արման Անդրեասյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ Արման Ավագյանը (79 կգ) նվաճել է բրոնզե մեդալ: