Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում ստուգումների արդյունքում հայտնաբերել է ապօրինի հատված 2173 ծառ:
Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 79 միլիոն 187 հազար 500 դրամի չափով։ Ստուգման արդյունքները փոխանցվել են իրավապահ մարմիններին։