Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 14-20-ը գրանցվել է 381 դեպք, որից 165-ը համարվել է արտակարգ. մասնավորապես՝ 95 հրդեհի, 1 քարաթափման, 12 ինքնասպանության փորձի դեպք, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաեւ 138 կենցաղային կանչ. տուժել է 91 մարդ։ Արձանագրվել է թունավորման 8 դեպք:
Գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց:
ԱԻՆ-ը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները: