Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ազգային վիճակագրական (Geostat) ծառայությունից հայտնել են, որ Վրաստանի եւ ԵՄ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է:
Այս տարվա 9 ամսում արտահանման-ներմուծման ծավալը եղել է 2,727 միլիարդ դոլար։
Դրանից բացի՝ այս տարվա 9 ամսում Վրաստանից ԵՄ գոտի է արտահանվել 610 միլիոն 414 հազար դոլարի արտադրանք։
Ներմուծման առումով այստեղ աճն ավելի նկատելի է. 2022-ի հունվար-սեպտեմբերին Եվրամիությունից Վրաստան է մուտք գործել 2,117 միլիարդ դոլարի ապրանք։