Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Քառները հայտնել է, որ պատրաստ չէ հավանություն տալու Շենգենյան գոտու գործողության ընդլայնմանը: Ըստ նրա՝ իրադրությունը սահմանին, որն անտանելի է բնակչության համար, վկայում է, որ Շենգենն ըստ էության չի գործում: Հետեւաբար սույն համակարգի հետագա ընդլայնումն իմաստ չունի:
Ավստրիայի ՆԳՆ ղեկավարը վկայակոչել է Շենգենյան գոտում հայտնվելու ձգտող անօրինական միգրանտների աճող հոսքը: Իբրեւ համաձայնագրի ներկայիս տեսքով անգործունակ լինելու փաստարկ նա հիշատակել է Շենգենի պետւթյունների միջեւ ժամանակավոր սահմանային վերահսկողության փաստը:
Քառները հանդես է գալիս այս հարցերի համաեվրոպական լուծման օգտին: Ըստ նախարարի՝ սույն հարցի շուրջ Վիեննայի դիրքորոշումը պետք է դառնա նոյեմբերի 23-ին Ավստրիայի դաշնային կանցլեր Կառլ Նեհամերի՝ Խորվաթիա կատարելիք այցի հիմնական թեմաներից մեկը: