Արդարադատության նախարարության, Կենտրոնական բանկի եւ «Ամերիաբանկ»-ի (ավելի վաղ նաեւ՝ «ԱյԴի Բանկ»-ի եւ «Կոնվերս Բանկ»-ի) հետ համագործակցության արդյունքում գործարկվել է ավտոմատացված ծրագիր, որի շնորհիվ արգելադրված բանկային հաշվին բռնագանձման ենթակա ամբողջ գումարի վճարման դեպքում գումարը կբռնագանձվի, եւ բանկային հաշիվը կապաարգելադրվի նախկին 5-7 օրվա փոխարեն 1 աշխատանքային օրվա ընթացքում:
Թվային լուծումների շնորհիվ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից բանկին բռնագանձման հաղորդագրություն ուղարկելիս վերջինիս պատասխաններն այսուհետ լինելու են ավտոմատ եղանակով՝ առանց մարդու միջամտության, ինչը հնարավոր սխալներից խուսափելու եւ ժամանակ խնայելու հնարավորություն կտա:
Ավտոմատացման նոր համակարգի շնորհիվ կատարողական վարույթի շրջանակում առավել պարզեցված վարչարարություն կլինի, քաղաքացիների հաշիվները կապաարգելադրվեն առավելագույն սեղմ ժամկետում, ապաարգելադրման գործընթացում մարդկային գործոնով պայմանավորված սխալվելու հավանականությունը կբացառվի։
Գործընթացը լինելու է շարունակական, եւ համակարգը ներդրվելու է հայաստանյան բոլոր բանկերում: