Ըստ սերբական Blic պարբերականի՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի եւ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի նոյեմբերի 21-ի բանակցությունները Բրյուսելում հաջողությամբ չեն պսակվել: Նախ բանակցությունները սկսվել են կողմերից յուրաքանչյուրի հետ առանձին, որից հետո տեղի են ունեցել համատեղ հանդիպումներ։
Կոսովոյի իրավապահ մարմինները հաստատել են, որ նոյեմբերի 22-ից տուգանելու են սերբական համարանիշներով երթեւեկող վարորդներին։ Անցումային շրջանը կտեւի մինչեւ 2023-ի ապրիլի 21-ը, ինչից հետո Կոսովոյի ոստիկանությունը կսկսի առգրավել սերբական համարանիշներով ավտոմեքենաները։
Այդուհանդերձ, Պրիշտինան ԱՄՆ դեսպանության խնդրանքով երկու օրով հետաձգել է սերբական ավտոհարամանիշները կոսովյանով փոխելու պահանջը։
«Ընդունում եմ 48 ժամով տուգանքները հետաձգելու խնդրանքը։ Ուրախ եմ աշխատելու ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ, որպեսզի լուծումներ գտնենք հաջորդ երկու օրում»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին՝ մասնակցության համար շնորհակալություն հայտնելով Կոսովոյում ԱՄՆ դեսպան Ջեֆ Օվենյերին: