Ամերիկացի ձեռնարկատեր եւ միլիարդատեր, Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը չեղարկել է Twitter ընկերության աշխատակիցների մի շարք արտոնություններ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է առողջապահական ծառայություններին, տնային ինտերնետին, ուսուցմանն ու վերապատրաստմանը, երեխաների ցերեկային խնամքին եւ այլն:
Ըստ շրջաբերականի՝ ընկերության ֆինանսական վիճակի բարելավվելու դեպքում արտոնությունները ժամանակի ընթացքում կվերանայվեն եւ հավանաբար կվերականգնվեն:
2006-ին հիմնված ընկերության հիմնական արտադրանքը սոցիալական ցանցն է՝ համառոտ հաղորդագրությունների փոխանակման համար: Ընկերության կենտրոնակայանը ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում է: Իլոն Մասկն ընկերությունը ձեռք է բերել հոկտեմբերի վերջին՝ 44 միլիարդ դոլարով: