Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին նոյեմբերի 22-ին կանչվել է արտաքին գործերի նախարարություն:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ-ում դժգոհություն են արտահայտել «Իրանի հակաադրբեջանական քարոզչության, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների զրպարտչական արշավի եւ սպառնալից հռետորաբանության առնչությամբ»: