Արցախի ոստիկանությունից հայտնել են, որ նոյեմբերի 22-ին՝ 14:30-ին, Ասկերանի շրջան Սարուշեն համայնքի ղեկավարը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել:
Նա տեղեկացրել է, որ Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքի Ամարասի հովտում՝ Սարուշեն համայնքի հողատարածքներում, գյուղատնտեսական աշխատանքների պահին ադրբեջանական բանակի մարտական հենակետերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից անկանոն կրակոցներ են արձակվել: Կրակոցների հետեւանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքը:
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակից հայտնել էին, որ նոյեմբերի 21-ին 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղությամբ խախտել են հրադադարի ռեժիմը: