Երեւանի ավագանու նիստում ներկայացված նախագծով Երեւանում մասնավոր անձանց կարգելվի հրավառություն անել: Ըստ նախագծի՝ Երեւանում հրավառությունը թույլատրվում է միայն Հանրապետության եւ Ազատության հրապարակներում, այն էլ միայն տոն օրերին, տեղական եւ պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ:
Հաշվի առնելով հանգամանքը, որ կարող են լինել նաեւ առանձին, բացառիկ միջոցառումներ՝ նման դեպքերի համար հրավառություն կարող է արվել քաղաքապետի թույլտվությամբ՝ նաեւ ոչ տոնական օրերին եւ ոչ վերը նշված հրապարակներում: Նախատեսվելու է նաեւ հրավառ նյութերի ներմուծման արգելք՝ բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների:
Նախագծին կողմ է քվեարկել ավագանու 47 անդամ: