ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 22-ին՝ 10:35-14:30-ն ընկած ժամանակահատվածում, իբր կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունում դա որակել են իբրեւ ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվություն:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից եւս հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի օրվա ընթացքում երկրորդ անգամ տարածած հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի՝ նոյեմբերի 22-ին՝ 09:17-ից մինչեւ 14:48-ը, պաշտպանության բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով իբր խախտել են հրադադարի ռեժիմը եւ կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։