Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Կողմերը քննարկել են 2022-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրագործման, ինչպես նաեւ երեք երկրների բարձր մակարդակով նախորդ համատեղ հայտարարությունների վերաբերյալ հարցեր:
Ընդգծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին անվտանգության ապահովման եւ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ եռակողմ ձեւաչափով աշխատանքների շարունակման կարեւորությունը։
Քննարկվել են նաեւ էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։