Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երկրորդ անընդմեջ գոլազուրկ ոչ-ոքին գրանցվեց:
Նոյեմբերի 22-ին նախատեսված 1-ին տուրի երրորդ խաղում միմյանց հետ հանդիպեցին Մեքսիկայի եւ Լեհաստանի հավաքականները: Հանդիպումն անցավ անչափ լարված եւ անզիջում պայքարում: Կողմերը ստեղծեցին բազում վտանգավոր պահեր, սակայն այդպես էլ չկարողացան գոլ խփել: Հաղթանակին առավել մոտ էին լեհ ֆուտբոլիստները, որոնք երկրորդ կեսում 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, սակայն Ռոբերտ Լեւանդովսկին չկարողացավ իրացնել այն, քանի որ մեքսիկացիների դարպասապահ Օչոան կռահեց հարվածի ուղղությունը եւ հետ մղեց գնդակը:
Այդպիսով, գրանցվեց երկրորդ գոլազուրկ ոչ-ոքին: Դրանից առաջ գոլ չէին խփել Դանիայի եւ Թունիսի հավաքականները:
Առաջին տուրից հետո C խումբը 3 միավորով գլխավորում է Սաուդյան Արաբիան, որը մեկնարկային խաղում անսպասելի հաղթել է Արգենտինայի ազգային թիմին: Մեքսիկան ու Լեհաստանը 1-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը:
Երեւանի ժամանակով 23:00-ին տեղի կունենա Ֆրանսիա-Ավստրալիա՝ նոյեմբերի 22-ի վերջին հանդիպումը: