ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 22-ին՝ 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 23-ի 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: