Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիրը խզելու մասին։
«Կրիշտիանու Ռոնալդուն փոխադարձ համաձայնությամբ հեռանում է «Մանչեսթեր Յունայթեդից», որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Ակումբը շնորհակալություն է հայտնում նրան թիմի խաղերում հսկայական ներդրում ունեալու համար, որը 346 խաղում խփել է 145 գոլ: Ակումբը մաղթում է նրան եւ իր ընտանիքին ամենայն բարիք ապագայում»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։
Համագործակցության դադարեցման պատճառը պորտուգալացի ֆուտբոլիստի սկանդալային հարցազրույցն է, որում նա քննադատել էր ակումբի ղեկավարությանը, գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, ինչպես նաեւ իր նախկին ու ներկա թիմակիցներից մի քանիսին։
Կրիշտիանու Ռոնալդուն Կատարում ընթացող աշխարհի առաջնությանը ներկայանում է Պորտուգալիայի հավաքականի կազմում: