Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 22-ի 15։48-18։20-ն իբր կրակ են բացել Արցախի Մարտակերտի եւ Շուշիի շրջանների՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Արցախի ՊՆ-ն ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը որակել է որպես հերթական ապատեղեկատվություն։