ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի։
Նա հավելել է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, եւ առավել եւս, որ, ըստ էության, մինչեւ օրս չենք կարողացել որոշում ընդուննել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Ըստ Փաշինյանի՝ այդ փաստերը հսկա վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս:
«Հուսով եմ՝ մեզ կհաջողվի համաձայնեցնել մեր դաշնակցային մոտեցումները եւ հասնել արդիական հարցերի շուրջ համակարգված կոլեկտիվ փոխգործակցության»,- հավելել է Փաշինյանը։