Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրում գրանցվեց հերթական անակնկալը: Մրցաշարի ֆավորիտ համարվող Գերմանիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Ճապոնիային:
Գերմանացիները 31-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացեցին հաշիվը: Աչքի ընկավ Իլկայ Գյունդոկանը: Երկրորդ կեսի 75-րդ րոպեին ճապոնացիների եզրային գրոհից հետո Ռիցու Դոան վերականգնեց հավասարությունը, իսկ 83-րդ րոպեին Տակումա Ասանոն միայնակ ճեղքեց մրցակից պաշտպանությունը եւ խփեց հաղթական գոլը:
Ճապոնիայի հավաքականը վաստակեց առաջին երեք միավորը եւ գլխավորեց D խումբը: Այս խմբում հանդես եկող Իսպանիան ու Կոստա Ռիկան կհանդիպեն Երեւանի ժամանակով 20.00-ին: