ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 23-ին՝ 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի հրազենային կրակոցից վիրավորվել է զինծառայող Ռ. Ա-ն:
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: