Երեւանի քաղաքապետարանից հիշեցրել են, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի շրջանակում Երեւանի համայնքային բյուջե կատարվող ցանկացած վճարում, ներառյալ գույքահարկը, պետք է լինի միայն անկանխիկ ձեւով՝ «էլեկտրոնային ծառայություններ» բաժնում անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո:
Գույքահարկը կարելի է վճարել նաեւ բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածների միջոցով, ինչպես նաեւ «Հայփոստ» ՓԲԸ-ի գրասենյակներում:
Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ տույժերից խոսափելու համար գույքահարկն անհրաժեշտ է վճարել մինչեւ դեկտեմբերի 1-ը: