Իրանական լեռնարդյունահանող արդյունաբերական սեկտորի արտահանումը 2022-ի յոթ ամիսների ընթացքում եղել է 6,668 միլիարդ դոլար։ Սեկտորը հաշվետու ժամանակահատվածում արտահանել է 25,556 միլիոն տոննա արտադրանք։ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտադրանքը արժեքային առումով նվազել է 6, իսկ ծավալային առումով՝ 1%-ով։
Արտահանված արտադրանքի հիմնական մասը պողպատե ձուլակտորներն են եւ պողպատե շղթաներից պատրաստված ապրանքները։ Նշված արտադրատեսակների արտահանումը եղել է 3,146 միլիարդ դոլար կամ ընդհանուր լեռնարդյունահանող արդյունաբերական սեկտորի արտահանման 46%-ը։ Շոշափելի է եղել նաեւ պղնձա-ցինկային արտադրատեսակների, երկաթահանքաքարային գնդիկների եւ ցեմենտի տեսակարար կշիռը։
Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ բացի արտահանումից, Իրանը նաեւ լեռնարդյունահանող արդյունաբերական արտադրանք է ներկրել։ 2022-ի յոթ ամիսներին ներկրվել է նշված սեկտորի 2,608 միլիարդ դոլարի՝ 2,399 միլիոն տոննայի արտադրանք։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումն ավելացել է 30%-ով։
Օգտակար հանածոներով հարուստ աշխարհի 10 երկրներից մեկի՝ Իրանի ընդերքում 81 տեսակի օգտակար հանածո կա։
Պատրաստեց Արման Գրիգորյանը