Եվրախորհրդում Հայաստանի ներկայացուցչությունից հայտնել են, որ նոյեմբերի 24-ից Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվելու է Հայաստանի դրոշը՝ ի նշան Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ համերաշխության։
Խորհրդանշական այս քայլը նախատեսված էր Ստրասբուրգի քաղաքային խորհրդի՝ նոյեմբերի 7-ին միաձայն ընդունած բանաձեւով, որը հստակ դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Հայաստանի վրա, կոչ անում խաղաղության հաստատման եւ նախատեսում աջակցություն բարեկամ Հայաստանին։