Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Ադրբեջանի երթուղիների խորհրդի նախագահ Ռովշան Ռուստամովը հայտնել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային բեռնափոխադրումները հունվարից հոկտեմբեր եղել է 540 հազար տոննա:
Ըստ նրա՝ 2021-ի համեմատ բեռնափոխադրումները աճել են 26,2%-ով, այսինքն` 112 հազար տոննայով։ «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը մեծ հնարավորություններ է տալիս երկրներին, այդ թվում՝ մուտք դեպի Եվրոպա, եւ այսօր հսկայական ներուժ է ստեղծում արեւմտյան երթուղու վրա»,- շեշտել է Ռուստամովը։
850 կմ երկարություն ունեցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվել է 2017-ի հոկտեմբերին՝ ադրբեջանա-վրաց-թուրքական միջպետական համաձայնագրով։
Մասնակիցների գնահատմամբ՝ սկզբնական փուլում բեռնափոխադրումների ծավալը պետք է լիներ մոտ 6,5 միլիոն տոննա, տեղափոխվեր մինչեւ 1 միլիոն ուղեւոր: