«Ալիք Մեդիա Վրաստան»-ը հայտնել է, որ ըստ Վրաստանի Ազգային բանկին «Լիբերթի բանկի» (Liberty Bank) ֆինանսական հաշվետվության՝ Վրաստանում 2022-ի սեպտեմբերի տվյալներով 360 հազար թոշակառու ձեւակերպած վարկ ունի։
Ըստ հաշվետվության՝ այդ վարկերի ընդհանուր արժողությունը 334 միլիոն լարի է։ Ըստ այդմ՝ մեկ կենսաթոշակային վարկի միջին չափը եղել է 924 լարի։
2022-ի մայիսին «Լիբերթի բանկը» հերթական անգամ շահել է պետության հայտարարած մրցույթը եւ ստացել առաջիկա 7 տարիների կենսաթոշակ տրամադրելու իրավունքը։ Այս ծառայության մատուցման համար բանկը պետությունից ընդհանուր հաշվով 105 միլիոն լարի է ստանալու։