ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 24-ին՝ 21:30-22:30-ը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են նաեւ, որ նոյեմբերի 25-ի 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: