Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Սերբիայի հետ խաղում Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող 30-ամյա Նեյմարը վնասվածք է ստացել:
Հանդիպումն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: Նեյմարը փոխարինվել է 79-րդ րոպեին։
Ըստ բրազիլական լրատվամիջոցների՝ Նեյմարը ոլորել է աջ կոճը, եւ այտուց է առաջացել: «Բուժումը անմիջապես սկսել ենք պահեստայինների նստարանին։ Հիմա պետք է սպասել 24-48 ժամ՝ ավելի հստակ պատկերացում կազմելու համար»,-ասել է Բրազիլիայի հավաքականի բժիշկը։
Նեյմարը 2017-ին իսպանական «Բարսելոնա»-ից ռեկորդային 222 միլիոն եվրոյով տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ: Բրազիլիայի հավաքականի կազմում նա դարձել է 2013-ի Կոնֆեդերացիաների գավաթակիր եւ 2016-ի օլիմպիական չեմպիոն: Հարձակվողն ազգային թիմի կազմում անցկացրել է 121 հանդիպում եւ խփել 75 գոլ։