Ըստ բրիտանական Daily Express պարբերականի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ վետո է կիրառելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի, ինչպես նաեւ Բրիտանիայի կամ Թուրքիայի ցանկացած այլ ներկայացուցչի նշանակման նկատմամբ։
Բրիտանացի օրենսդիրները հույս են հայտնել, որ նոր վարչապետ Ռիշի Սունակը կկարողանա համոզել Մակրոնին հետ կանգնել իր մտադրությունից, ինչի հետեւանքով հակասություն է առաջացել ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ռազմական ներկայացուցիչների միջեւ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, բացի Ուոլեսից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու է դիտարկվում նաեւ Կանադայի փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդը, որը նախկինում զբաղեցրել է երկրի արտգործնախարարի պաշտոնը։