ՉԺՀ-ի Շուկայի վերահսկման եւ կարգավորման պետական վարչությունը հայտարարել է, որ ամերիկյան «Tesla» ընկերությունը թերությունների պատճառով Չինաստանի շուկայից հետ է կանչում ավելի քան 80 հազար ավտոմեքենա։
Ծրագրային խնդիրների պատճառով ընդհանուր առմամբ հետ են կանչվում 67 հազար 698 «Model S» եւ «Model X» էլեկտրական մեքենաներ, իսկ անվտանգության գոտիների խնդիրների պատճառով՝ 12 հազար 863 «Model 3»-ներ: