Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախումբն արձագանքել է Բաքվի հայտարարությանը։ Մասնավորապես զորախմբի հայտարարության մեջ նշվում է, որ Մաղավուզ բնակավայրի անվան վերաբերյալ ադրբեջանական կողմի քննադատությունը զարմանք է առաջացնում։
«Ավելի վաղ եւ ոչ մեկ անգամ ՌԴ ՊՆ տեղեկագրերում Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյուների ուղեկցման ապահովման համատեքստում օգտագործվել են նաեւ այլ՝ ոչ ադրբեջանական տեղանուններ։ Այդ ամենը, սակայն, տեղեկատվական հարթակում դժգոհությունների առիթ չի դարձել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Խաղաղապահներն անդրադարձել են նաեւ Ղարաբաղում ծավալվող գործունեությանը։ Ըստ խաղաղապահ զորախմբի հրամանատարության՝ վատ չէր լինի, եթե Ադրբեջանի ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունը եւ շարունակեր համատեղ աշխատանքը տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ։