Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում Դոհայի «Ալ Թումամա» մարզադաշտում անցկացված Կատարի ընտրանին մրցեց Սենեգալի հավաքականի հետ:
Խաղի առաջին կեսում Սենեգալի հավաքականն առավելություն ուներ եւ տիրում էր նախաձեռնությանը: Կատարի հավաքականն ամբողջ ներուժով պաշտպանվում էր՝ երբեմն հակագրոհելով: Խաղակեսի վերջնամասում Սենեգալն ունեցած առավելությունը վերածեց գոլի: 41-րդ րոպեին աչքի ընկավ Բուլայե Դիան:
Սենեգալը բաց չթողեց հաշիվը կրկնապատկելու իր հնարավորությունը երկրորդ կեսի մեկնարկում: Խաղի 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆամարա Դիդհուն: Այս խաղակեսում Կատարին հաջողվեց միայն խփել հեղինակության գնդակը (աչքի ընկավ Մոհամեդ Մունտարին), իսկ Սենեգալը ամրապնդեց հաջողությունը` խփելով երրորդ գնդակը: Գինդը դարձավ գոլի հեղինակ:
Այս խաղից հետո Սենեգալի հավաքականն ունի 3 միավոր եւ երրորդ տեղում է, իսկ Կատարը միավոր չունի: Այս խմբում քիչ ավելի ուշ տեղի կունենա Էկվադոր-Նիդերլանդներ հանդիպումը: Երկու թիմերն ունեն 3-ական միավոր: